Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

«Պանիխիդայի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում»

«Պանիխիդայի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում»
28.01.2024 | 21:14

Եթե Բանակի օրվա առթիվ շնորհավորանքը վերաբերում է նաև սուրեն պապիկյանին, նրան ու նիկոլին «չեստ տվող» (գ)եներալներին, Զինված ուժերի գլխին «պոպոք ջարդողներին», ապա՝ կներեք, ես շնորհավորելու բան չունեմ ու շնորհավորանքների առիթ էլ չեմ տեսնում:

Ի՛նչը շնորոհավորեմ, ինչի՛ առթիվ... Բանակը վարի տալու՞, թե՞ «զինվորական ծառայության» անվան տակ ազգի քիչ թե շատ մարտունակ, կենսունակ երիտասարդությանը կոտորածի մատնելու համար:

Դիպուկ է ասվել. «Պանիխիդայի ժամանակ ոչ ոք հանգուցյալին առողջություն չի մաղթում»...

Ես չեմ կարող կեղծել ու ձևացնել, թե՝ իբր, բան չի պատահել, իբր՝ բանակ ու զինված ուժեր ունենք, որ մի բան էլ՝ շնորհավորեմ:

Այս օրվա հետ կապված շնորհավորանքներն իմ ընկալման տիրույթում նույնքան կեղծ ու անբնական են հնչում, ինչպես վերջին 2 տարվա ընթացքում Սեպտեմբերի 21-ի կամ Մայիսի 8-ի հետ կապված շնորհավորանքները մի երկրում ու մի հասարակության մեջ, որից գողացել են հաղթանակները, որի անկախությունն ու ինքնիշխան պետականությունը զրոյացրել են նույն այդ հասարակության մեջ եղած դիրտի (նստվածքի, տականքի) միջոցով իշխանության բերված օտարահպատակ, օտարի շահերն սպասարկող եղկելիները:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2445

Մեկնաբանություններ